Թբիլիսիի Հերոսների հրապարակում առյուծը հարձակվել է տղամարդու վրա, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Ականատեսների խոսքով, երբ պահեստի տերը մտել է շենք, առյուծը դուրս էցատկել իր ապաստանից եւ հարձակվել նրա վրա: Ականատեսները նշում են, որ տղամարդն անշարժ պառկած է գետնին: Մարդիկ խուճապի մեջ են:

Արդեն դեպքի վայր է ժամանել պարեկային ոստիկանությունը: Մարդիկ պահանջում են ոչնչացնել կենդանուն:

Ավելի վաղ Անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման խորհրդի նիստի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին՝ վկայակաչելով կենդանաբանական այգու ղեկավարությանը, պնդել էր, որ Կենդանաբանական այգու սահմաններից դուրս կենդանիներ չկան: