ՌԴ մերձմոսկովյան Ժելեզնոդորոժնի բնակավայրում հայտնաբերվել է 17-ամյա Սերգեյ Յու.-ի դին։ Նախնական վարկածի համաձայն՝ տղան ինքնասպան է եղել մաթեմատիկայի միասնական քննությունից ստացած ցածր գնահատականի պատճառով, հայտնում է LifeNews-ը։
Երիտասարդը ընդամենը 27 բալ է հավաքել։
Տղայի բնակարանում նամակ են գտել, որում նա գրել էր, թե որտեղ է պետք որոնել իր մարմինը։ Նամակում նշված լքյալ հոսպիտալի վայրում հայտնաբերվել է տղայի դին՝ բարձրությունից ընկնելուց հետո բնորոշ վնասվածքներով։





























