Հայաստանի տարածքում, հունիսի 18-ին շրջանների զգալի մասում, երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-ին էապես չի փոխվի, այնուհետեւ ատսիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հունիսի 18-ին գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +29+31։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+24,
Կոտայքում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+24,
Գեղարքունիքում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+24,
Լոռիում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +20+24,
Տավուշում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+24,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+31,
Արարատում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +29+32,
Արմավիրում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +29+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+24,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +29+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+26,
Արցախում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+31:





























