Պաղեստինի կառավարությունը հրաժարական է տվել, հայտնել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի խորհրդական Նիմր Համադը:
«Համդալլահը հրաժարականի դիմում է ներկայացրել Աբասին, որը նրան հրամայել է նոր կառավարություն ձեւավորել»,-նրան մեջբերել է AFP գործակալությունը:
Նախօրեին Պաղեստինի ղեկավարության աղբյուրները հայտնել էին, որ Աբասը մտադիր է 24 ժամվա ընթացքում ցրել կառավարությունը:
Կառավարության մամուլի քարտուղար Իհաբ Բսեյսոն «ՌԻԱ նովոստիին» հայտնել է, որ հունիսի 17-ին նախատեսված է Մահմուդ Աբասի հանդիպումը վարչապետ Ռամի Համդալլահի հետ, որի արդյունքում, նրա խոսքով, «պարզություն կմտցվի Պաղեստինի կառավարության հետագա աշխատանքում»:





























