Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտից այսօր` հունիսի 17–ին, բերման ենթարկված, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող վեց ակտիվիստներն ազատ են արձակվել։
Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ բերման ենթարկվածների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել, եւ նրանք ազատ են արձակվել։
Հիշեցնենք, որ հանձնաժողովի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ եւ ակտիվիստների միջեւ։ Հանձնաժողովն այսօր քննարկելուց հետո հաստատել է ՀԷՑ–ի հայտը եւ էլեկտրաէներգիան ՀՀ սպառողների համար թանկացրել 6.93 դրամով։





























