«Նորմանդական քառյակի»՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը կայանալու է հունիսի 23-ին։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը։

«ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը կհանդիպի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Գերմանիայի գործընկերների հետ՝ քննարկելու Ուկրաինայի իրավիճակը»- ասել է Նադալը։

Նրա խոսքով, նախարարները քննարկելու են փետրվարի 12-ին ընդունված պայմանավորվածությունները։