Խաղաղասեր երկրների Global Peace Index ամենամյա վարկանիշում Ռուսաստանը հայտնվել է 152-րդ տեղում՝ 162 երկրների ցանկում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի կայքում։
Ռուսաստանի հարեւաններն են Նիգերիան (151) եւ Հյուսիսային կորենա (153)։ Ոչ խաղաղասեր երկրների ցանկում են նաեւ Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը, ՀարավայիՆ Սուդանը, Սոմալին, Սուդանը, ԿԱՀ-ը, Կոնգոն եւ Պակիստանը։
Ամենախաղաղասեր երկիր է ճանաչվել Իսլանդիան, իսկ առաջին տասնյակում են Դանիան, Ավստրիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան եւ Չեխիան։
ԱՄն-ը 96 հորիզոնականից հայտնվել է 94-րդում։





























