ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային  մինչեւ 1 մլրդ եվրո գումար տրամադրել փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման  ներգրավման համար...Եվրամիությունը հունիսի 18-ին Ուկրաինային 55 մլն եվրոյի չափով տրանշ կվճարի փոքր եւ միջին բիզնեսի օգնության համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ մամուլի ծառայությունը։

Հուշագիրը Կիեւում կստորագրի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով  եվրահանձնակատար Յոհաննես Հանը։

«ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային  մինչեւ 1 մլրդ եվրո գումար տրամադրել փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման  ներգրավման համար»,- հայտարարել է Հանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի փոքր եւ միջին բիզնեսի աջակցության հիմնադրամը բացվել էր մայիսի 21-ին Ռիգայում  կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում։