Սահմանադրական հանձնաժողովի նախագահ, սահմանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանն առաջիկա օրերին մեկնելու է Ստրասբուրգ՝ հանդիպելու Վենետիկի հանձնաժողովին: Մեր տեղեկություններով՝ ՍԴ ղեկավարը Ստրասբուրգից վերադառնալու է հուլիսի կեսերին:

NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովին պետք է ներկայացնի Սահմանադրության նոր տարբերակը, առայժմ վերջնական որոշում չկա: Միանշանակ է, որ անցնելու են համամասնական ընտրակարգին, սակայն դա տարատեսակներ ունի, թե որը կընտրեն, դեռ հայտնի չէ: Ինչ վերաբերում է կառավարման մոդելին. ապա հակված են անցնել խորհրդարանական մոդելին, սակայն քաղաքական ուժերի կողմից քննադատությունները ստիպում են դեռ փնտրել տարատեսակներ եւ ուղիներ: