Հունգարիան Սերբիայի հետ սահմանին 4 մ բարձրությամբ պատ կկառուցի, որպեսզի վերջ դնի ապօրինի ներգաղթյալների հոսքին։
«Ներգաղթը ամենալուրջ խնդիրներից մեկն է, որին այսօր բախվում է Երամիությունը։ ԵՄ երկրները լուծում են փնտրում, բայց Հունգարիան այլեւս չի կարող իրեն թույլ տալ սպասել»,- հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, հայտնում է Reuters-ը։
Նախարարի խոսքով՝ պատնեշը կառուցվելու է 175 կմ սահմանի երկայնքով։ Նախարարը ընդգծել է, որ դրա շինարարությունը չի հակասում Բուդապեշտի միջազգային պարտավորություններին, փոխանցում է Associated Press-ը։





























