Ադրբեջանում ընթացող վիճելի Եվրոպական խաղերի ընթացքում միայն սեփական մարզիկներին են աջակցում, մինչդեռ արտասահմանցի մարզիկները շարունակաբար ստորադասվում են: Նույնիսկ Լեդի Գագան է քննադատվում: Գրում է գերմանական Die Welt պարբերականը։

Ռոման Ամոյանի համար թղթի վրայի առաջադրանքը հասկանալի էր: Եթե հայ ըմբիշը հաղթեր Էլմար Մուխտարովին, բրոնզը միանշանակ կլիներ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում: Այնուամենայնիվ, Ամոյանին սպասում էր հերթական հակառակորդը. լեփ-լեցուն հանդիսատեսը Հեյդար Ալիեւի մարզադաշտում:

Ադրբեջանում սպորտային պայքարից ոգեւորված երկրպագուները հունահռոմեական ոճում մինչեւ 59 կգ քաշային կարգի Ամոյանին բողոքի արտահայտություներով որոշակի առումով իրենց բացասական ազդեցությունն ունեցան: Հանդիսատեսն անգամ կանգ չառավ, երբ Ամոյանը վնասվածք ստացավ եւ խաղը ստիպված եղան կանգնեցնել: Հայկական արյունը թափվեց ադրբեջանական հողի վրա,- չարախնդորեն մեջբերում է այդ մասին մի թերթ:

Երբ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն այդ օրերին խոսում էր սպորտի՝ որպես ժողովուրդներին կապող ուժի մասին եւ մատնանշում, որ Եվրոպական խաղերին, չնայած տասնյակ տարիներ մխացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության, կարելի կլինի տեսնել հայերին եւ ադրբեջանցիներին կողք կողքի, նա լռեց մի հարցում. հարեւան երկրի 25 հոգանոց սպորտային պատվիրակության հանդեպ ադրբեջանական հանդիսատեսը կարեկցանք չի տածում:

Հայերը չեն լքում մարզիկների ավանը

Արդեն իսկ շքեղ եւ չափազանց ջերմ բացման տոնակատարության ընթացքում Ազգային մարզադաշտում գտնվող արտասահմանյան հյուրերը նկատում էին որոշակի դժգոհության բացականչություններ հայկական պատվիրակության հասցեին:

«Հեշտ չէ նման պայմաններում բարձր մակարդակի սպորտ ցուցադրել»,- նշում է Կարեն Գիլոյանը՝ հայկական պատվիրակությունից: «Ելնելով անվտանգության նկատառումներից՝ մենք լքում էինք մարզիկների ավանը միայն մարզումների եւ մրցումների համար»: Իհարկե, Գիլոյանը խոսում է նաեւ հարաբերությունների բարելավման մասին. «Երկու երկրները փոքր քայլերով մոտենում են իրար: Սպորտում ազնիվ հարաբերությունների համար, սակայն, ժամանակը դեռ չի հասունացել»:

Մյուս կողմից, ադրբեջանցի հանդիսատեսի կողմից բարձրացված աղմուկը կարելի է բնութագրել որպես չափավոր, քանի դեռ ոչ մի համաքաղաքացի չունի մեդալ ստանալու հնարավորություն: Մի փոքր ավելի շատ ուրախություն հանդիսատեսը, բացի Ադրբեջանից, ցանկանում է կարատեի արծաթե մեդալակիր Յոնաթան Հորնեին (Կայզերլաուտերն), ում եզրափակիչը կիրակի օրը թուրք Էրկան Էնեսի դեմ տեղի ունեցավ վառ լուսավորված ռինգում. վերջին ադրբեջանցին ավարտեց իր վերջին մենամարտը: Միջոցառման ոչ միակ խնդիրը:

«Սպորտը հանուն իրավունքների» մարդու իրավունքների արշավը քննադատեց ԱՄՆ փոփ աստղ Լեդի Գագային Եվրոպական խաղերում ելույթի համար: Միաժամանակ  գովեց տարբեր կազմակերպությունների միավորումը U2 խմբի երգիչ Բոնոյի աջակցությունը ավտորիտար կառավարման ռեժիմ ունեցող Ադրբեջանում բանտարկյալներին:

Երկու միլիոն դոլար Լեդի Գագայի համա՞ր

Լեդի Գագան ելույթ ունեցավ բացման արարողությանը եւ երկրի այսպես կոչված ղեկավար Իլհամ Ալիեւի աչքի առաջ երգեց Ջոն Լեննոնի հիթը՝ «Imagine»: Դրա համար նա, ըստ «Inside the Games»-ի, ստացել էր  գրեթե 2 միլիոն ԱՄՆ դոլար (1.77 մլն եվրո): Նրա մենեջերները շարունակում են լռել Բաքվում նրա կեցության մասին:

«Ելույթը շատ հիասթափեցնող էր»,- քննադատում է «Սպորտը հանուն իրավունքների»-ն. «Լեդի Գագան ոչ միայն իր վարկանիշը  հարցականի տակ դրեց, այլեւ ադրբեջանցի ակտիվիստներն իր պատճառով բանտարկվեցին»:

Մոնրեալում համերգների ընթացքում Բոնոն մեծ էկրանին ցուցադրեց վեց ադրբեջանցի բանտարկյալներին: Այս առիթով երկուշաբթի օրը խումբն իր ինտերնետային կայքում գրեց. «Մեր վեց ընկերները ճաղերի հետեւում են նրա համար, որ իրենք իրենց կարծիքն են արտահայտել»: Նրանց թվում են լրագրող-քննադատներ եւ մարդու իրավունքների ակտիվիստներ: «Բոնոյի բողոքը ցույց տվեց, որ ադրբեջանական ռեժիմի ձգտումները՝ իր դեմքը Եվրոպական խաղերի միջոցով պարզեցնելու, անհաջողության են մատնվել»,- գրում է «Սպորտը հանուն իրավունքների»-ն:

Ամենեւին անհրաժեշտություն չկա նույնիսկ բացման արարողության վերաֆինանսավորման հարցը բարցրացնել: Միայն այդ արարողությունը՝ իր 85 միլիոն եվրոյով, կրկնակի ավել արժեցավ քան 2012թ. Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերինը: Բռնապետ Ալիեւը ստացավ իր խաղերը, իսկ բնակչությունը հաճույքով ընդունեց հանուն ազգային ոգեւորության տոմսի համար 85 ցենտից մինչեւ 4.20 եվրո վճարելու առաջարկը: