Մեծ Բրիտանիայում զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած ավտովթարից 20 զինծառայող է վիրավորվել։ 3 ռազմական մեքենա բրիտանա-հնդկական զորավարժությունների ժամանակ Սոլսբերի անգլիական հարթավայրում բախվել էին իրար։ Վթարի հետեւանքով 5 մարդ ծանր վիրավորվել է. նրանց ցմահ հաշմանդամություն է սպառնում։ Եվս 2 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու շտապ օգնության բժիշկները։
Վիրավորներին ուղղաթիռով տեղափոխել են մոտակա հոսպիտալ։





























