Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 08.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին` Արզնի գյուղի «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ատվովթար` «Մերսեդես»» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հանգամանքներում Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 16-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի AY 95 2YA համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 58-ամյա Վ. Ա., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, ընկել ձորակը (մոտ 20 մ) եւ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւորներ 27-ամյա Բ. Ս.-ն, 28-ամյա Մ. Ղ.-ն, 28-ամյա Հ. Հ.-ն, եւ 28-ամյա Հ. Մ.-ն տեղափոխվել են Աբովյան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: