Բելգիայում դատակար պրիստավները որոշում ենկայացրել երկրում Ռուսաստանի պետական ունեցվածքի վրա: Կալանքն իրականացել է Բելգիայի արբիտրաժային դատարանի 2014-ի հուլիսի 18-ի որոշմամբ՝ «ՅՈՒԿՕՍ Յունիվերսալ Լիմիթեդ» ընկեչության հայցի հիման վրա: Հայցի արժեքը կազմում է 1 մլրդ 652 մլն 685 հազար 360,24 եվրո:

Դատական պրիստավների «Մարկ Սակրե-Ստեֆան Սակրե-Փիթ դե Սմեթ» գրասենյակի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ցանկում թվարկված կազմակերպությունները պարտավոր են երկշաբաթյա ժամկետում հայտնեն Ռուսաստանի՝ իրենց ենթակայության տակ գտնվող դրամական միջոցների եւ ունեցվածքի մասին:

Ցանկում են Բելգիայում գրանցված խոշոր բանկեր, ինչպես նաեւ «Եվրոկոնտրոլ»-ը, որը վերահսկում է Եվրոպայում օդային տեղաշարժը: Ցանկում են նաեւ ռուսական ներկայացուցչությունները, բացառությամբ դիվանագիտականի, որը պաշտպանված է անձեռնմխելիությամբ, ընդհուպ մինչեւ Բրյուսելի արքեպիսկոպոսությունը: