ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Արեւմուտքի միջեւ հակամարտությունը բացարձակ արհեստական է։ Այն ուռճացվում է, որպեսզի թշնամու ընդհանուր կերպարի միջոցով բնակչության ուշադրությունը շեղվի ներքին խնդիրներից։ Այս մասին Ատլանտյան խորհրդի խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին սեփականատեր, հայտնի գործարար Միխայիլ Խոդորկովսկին։
«Ներկայիս կոնֆլիկտը բացարձակ արհեսատական է։ Հարաբերությունների սառեցումը խրախուսվում է ռուսական վերնախավի կողմից, որը ցանկանում է պահել իշխանությունը»,- մեջբերում է Խոդորկովսկու հայտարարությունը Reuters-ը։
Նրա խոսքով՝ այդ վերնախավը ընդհանուր թշնամու կարիք ունի, որի միջոցով հնարավոր է շեղել ուշադրությունը երկրում տիրող կաշառակերությունւց եւ իշխանության անարդյունավետ կառավարումից, փոխանցում է ՌԲԿ-ն։





























