ՀՀ կառավարությունը հունիսի 18-ին հաստատել է արտակարգ իրավիճակներում առաջին անհրաժեշտության մթերքների վաճառքի կարգը։

Ինչպես ասված է համապատասխան որոշման մեջ, վաճառքը վերահսկելու է միջգերատեսչական հանձնաժողովը։ Նրա ձեւավորման եի աշխատանքի կարգը հաստատելու է վարչապետը։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է սահմանել շուրջօրյա աշխատանքային գրաֆիկ, վերահսկողություն հաստատել արդյունաբերող եւ  մատակարարող հաստատությունների նկատմամբ եւ կարգավորել գները՝ ըստ բնակչության գնողունակության։ Անհրաժեշտության դեպքում հաստատություններում հսկողությունն իրականացնելու են Ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ այլ լիազոր մարմինները։