Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հայտնել է լրագրող Օլես Բուզինի սպանության մեջ կասկածվող 2 անձի ձերբակալության մասին։ Ինչպես հայտնում է գերատեսչության կայքը, հունիսի 18-ին ձերբակալվել են 25-ամյա եւ 26-ամյա Կիեւի 2 բնակիչ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընդունվել կալանքը։
Հիշեցնենք, որ Օլես Բուզինը սպանվել էր ապրիլի 16-ին Կիեւի իր տան բակում։





























