Երեւանում՝ ՀՀ կառավարության Ընդունելության տանը, հունիսի 18-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարը։
Առաջին նիստում ելույթ կունենան ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, ՆԱՏՕ-ի ԽՎ խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ՆԱՏՕ-ի ԽՎ փոխնախագահ Պաոլո Ալլին, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի սեմինարը կայացել էր Բաքվում։ Այն ժամանակ սեմինարին մասնակցում էին ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ու պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը։





























