Ռուսաստանը Ֆրանսիայից ստացել է «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրների շինարարության տեխնոլոգիաների մի մասը։ Այս մասին «ԲԱնակ-2015» ֆորումի ժամանակ հայտարարել է Միավորված նավաշինական ընկերության ռազմատեխնիկական աջակցության դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դիկիյը։
«Դա խոշոր բլոկեր հավաքելու տեխնոլոգիան է, որը կիրառվում է «Միստրալների» շինարարության ժամանակ»,- ասել է նա։
Ֆրանսիական կողմն արդեն փոխանցել է «Միստրալի» նավախելի մասի գծագրերը։ Նրանք ադապտացվել են Բալթիկ գործարանի արտադրական հզորություններին։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկ էր արել ուղղաթիռների մատակարարման պայմանագրի խզման մասին։ Ֆրանսիան պատրաստ է Ռուսաստանին փոխհատուցել 784.6 միլիոն եվրո, սակայն ռուսական կողմը նշում է, որ իր ծախսերն ու վնասները կազմել են 1.163 միլիարդ եվրո:





























