Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի կրտսեր եղբայր Դանիելը բանակում ծառայելու տարկետում կստանա ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականում հանդես գալու կապակցությամբ։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 18-ին  կայացած Կառավարության նիստում։  Այս պահին Դանիելը մարզվում է Երեւանի «Ուլիսի» կազմում։ Նույն որոշմամբ տարկետում է սահմանվել Գաել Անդոնյանի համար։ Մեկ այլ որոշմամբ բանակային ծառայությունից  ազատվել է ֆուտբոլիստ Ռուսլան Կորյանը։ Հայաստանի հավաքականի հարձակվողը ներկայումս ելույթ է ունենում «Լոկոմոտիվում»։