Սեւանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքը: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է ամեն օր՝ սկսած հունիսի 20-ից, բացի չորեքշաբթի օրերից:

Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը երթեւեկելու է մինչեւ Ծովագյուղ կայարան, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին՝ մինչեւ Շորժա:

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին եւ Երեւանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10-ին: Իսկ Ալմաստ կառամատույցից դեպի Սեւանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30-ը:

Ծովագյուղ գնացքը ժամանում է 10:50-ին, Շորժա՝ 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է 17:00-ին Շորժա կայարանից եւ 17:37 –ին՝ Ծովագյուղից:

Երեւան էլեկտրագնացքը վերադառնում է 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:

ՀԿԵ-ն մինչեւ Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու եւ դեպի Սեւանա լիճ տանող ճանապարհները թեթեւացնելու նպատակով: