ՀԱՊԿ-ը պատրաստ է քննարկել Ադրբեջանի անդամակցության հարցը, եթե Բաքվի կողմից համապատասխան դիմում լինի։ Այս մասին հունիսի 18-ին Մոսկվա-Աստանա-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիոլայ Բորդյուժան։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցին՝ Բորդյուժան նշեց, որ բոլոր պետությունները պետք է մասնակցեն հավաքական անվտանգության համակարգին։ «Եթե Ադրբեջանը նման հարց բարձրազցնի, մենք կարող ենք իհարկե դա քննարկել կազմակերպության բոլոր անդամների մասնակցությամբ, այդ թվում՝ Հայաստանի»։