Ռուսաստանը զենք վաճառելով Հայաստանին ու Ադրբեջանին՝ ելնում է պարիտետի սկզբունքից: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, Մոսկվա-Աստանա-Երեւան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Դիտարկմանը, թե Ռուսաստանը զենք է վաճառում իր ռազմավարական դաշնակից Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին, Բորդյուժան պատասխանել է, որ զենքի վաճառքն իրականացվում է Ռուսաստանի ղեկավարության որոշմամբ՝ հաշվի առնելով պարիտետը պահելու անհրաժեշտությունը:
«Յուրաքանչյուր նման որոշում կայացնելիս հաշվի է առնվում պարիտետը պահպանելու գործոնը: Բացի այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, այն զենք է վաճառում նաեւ Հայաստանին»,-հիշեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:





























