Հայաստանի տարածքում աշնանը պլանավորված ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն -2015» զորավարժությունների նախապատրաստությունը հաջող է ընթանում։ Այս մասին հունիսի 18-ին Մոսկվա-Աստանա-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիոլայ Բորդյուժան։
Զորավարժությունները պլանավորում է անցկացնել սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին։ Բորդյուժայի խոսքով՝ զորավարժություններին հետեւելու են ՄԱԿ խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչները։
«Փաստացիորեն բոլոր կազմակերպչական հարցերը, դրվագները մշակված են։ Նախապատրաստումը հաջող է ընթանում»,- ասաց Բորդյուժան։





























