Ամերիկյան Չարլսթոն քաղաքում մեթոդական եկղեցում հնչակ կրակոցների հետեւանքով սպանվել է ԱՄՆ Սենատի անդամ (Հարավային Քարոլինա նահանգից) պաստոր Քլեմենթ Փինքնին, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Ավելի վաղ իրավապահ մարմինները հաստատել էին, որ կրակոցների հետեւանքով 9 մարդ է մահացել: Կրակոցներ արձակողը 21-ամյա սպիտակամորթ տղա է, որը ընդհանուր աղոթքից ժամանակ ներխուժել է եկեղեցի, որի այցելուների մեծամասնությունը սեւամորթներ են:

Նրան ներկայումս որոնում է ոստիկանությունը, ՀԴԲ-ն եւ հատուկջոկատայինները:

Չարլսթոնի քաղաքապետ։ Ջոզեֆ Ռայլիի խոսքով, ողբերգությունը պահանջում է, որ այն քննվի որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն: