Հայաստանի տարածքում, հունիսի 19-ին շրջանների զգալի մասում, երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 19-ին էապես չի փոխվի, այնուհետեւ աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հունիսի 19-ին գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +29+31։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Կոտայքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Գեղարքունիքում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Լոռիում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +23+28,
Տավուշում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +26+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +26+29,
Արարատում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+31,
Արմավիրում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+31,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+31,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,
Արցախում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+33:





























