Մեղրի քաղաքում բռնկված հրդեհից տուժածներին անվճար բնակարան կտրամադրվի։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է հունիսի 18-ի Կառավարության նիստում։

Ինչպես նշեց ՏԿԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը, հունիսի 13-ի հրդեհից տուժած շենքի բնակիչներին կբնակեցնեն քաղաքային հիվանդանոցի հին, այս պահին չգործող շենքում։ «Մեր պարտքն է օգնել այդ քաղաքացիներին, եւ մենք գործադրել ենք մեր բոլոր հնարավորությունները այդ մարդկանց աջակցելու եւ հնարավորինս հարմար բնակավայր տրամադրելու համար»,-նշեց նախարարը։