Հայաստանի բանտարկյալներին կարգելեն իրենց մոտ համակարգիչներ ունենալ։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 18-ի Կառավարության նիստում։

«Բանտարկյալների մոտ արգելված իրերի ցուցակում համակարգիչը չկա։ Սակայն այն կարող է օրինախախտության աղբյուր դառնալ կամ կապի միջոց։ Դա կարող է առաջ բերել  (եւ գործնականում այդպես էլ եղել է ) մի շարք իրավախախտումներ։ Սակայն համակարգչից օգտվելը՝ որպես այդպիսին, բանտարկյալների համար արգելված չէ։ Հիմա գրեթե բոլոր բանտային հաստատություններում կան համակարգչային սենյակներ»,- նշեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։