Ամերիկահայ գործարար միլիարդատեր Քըրք Քըրքորյանի մահից հետո հարց է առաջանում, թե ով է ժառանգելու նրա կարողությունը։ Այս մասին դեռեւս նոր տեղեկություններ չկան, սակայն Business Insider կայքը 2011թ. հայտնել էր, որ Քըրքորյանն իր կարողությունը ամենայն հավանականությամբ կթողնի իր դուստրերին։
«Վեգասի մագնատը սիրում է իր աղջիկներին՝ Լինդային եւ Թրեյսիին, եւ նրանց պատվին է կոչել Tracinda Corporation եւ «Լինսի» հիմնադրամները։ Նրանք, ինչպես նաեւ մեկ այլ ամուսնությունից մնացած աղջիկը Քըրքորյանի կտակում ամենահավանական ժառանգներն են։ Սակայն ոչ ոք ի վիճակի չէ իր ձեռքը վերցնել նրա բիզնեսը»,- նշում էր կայքը։
«Խնդիրը նրանում է, թե պարոն Քըրքորյանի տեղը զբաղեցնելու համար կգտնվեն արդյոք «ուղեղներ եւ մկաններ»։ Դա, անկեղծ ասած, քիչ հավանական է թվում»,- հայտարարել էր «Հաղթողը ստանում է ամեն ինչ. Սթիվ Ուինն, Քըրք Քըրքորյան, Հերի Պավմեն եւ մրցավազք Լաս Վեգասի համար գրքի հեղինակ Քրիսթինա Բինքլին։
Հիշեցնենք, որ Քըրք Քըքորյանը մահացել էր հունիսի 15-ին 98 տարեկան հասակում։ Այս ամիս Forbes-ը նրա կարողությունը գնահատել էր 4 մլրդ դոլար։





























