Գերագույն ռադան հունիսի 18-ին որոշում է ընդունել Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի  պետ Վալենտին Նալիվայչենկոյին պաշտոնից ազատելու մասին։ Որոշումն ընդունվել է առանց քննարկման, կողմ են քվեարկել 364 պատգամավորներից 248-ը, հայտնում է NEWSru.ua-ն։

Ավելի վաղ նրան առաջարկել էին զբաղեցնել Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի կամ եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետի պաշտոնը, սակայն նա հրաժարվել էր՝ հայտարարելով, որ պատրաստվում է քաղաքականությամբ զբաղվել։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ նա պատրաստվում է առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն առաջադրել։

Նալիվայչենկոյի ազատման մեկ այլ պատճառ է նշվում ԱԱԽ-ում կաշառակերության փաստն ու Դոնեցկին ու Լուգանսկին մաքսանենգ ապրանք մատակարարելը։