Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների միջեւ 15 հանդիպում է տեղի ունեցել, եւ այդ հանդիպումներից ոչ մեկի ժամանակ թուրքական կողմը չի բարձրացրել Հայկական ատոմակայանի հարցը: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Իտալացի պատվիրակի հարցին, որ թուրքերը Հայաստանի հետ սահմանի բացումը կապում են Հայկական ԱԷԿ-ի առկայության հետ, եւ դա իրականում խնդի՞ր է, թե պարզապես առիթ, Նալբանդյանը պատասխանել է. «Դուք ճիշտ եք, դա ամենայն հավանականությամբ կեղծ առիթ է: Թուրքական կողմը տարբեր առիթներ է փնտրում որոնց միջոցով կարող է հանդես գալ Հայաստանի դեմ»:

Հայաստանի ԱԳ նախարարը եւս մեկ անգամ կրկնել է, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվածությունների են հասել եւ արձանագրություններ ստորագրել առանց նախապայմանների, եւ հիմա թուրքական կողմը չպետք է ինչ-որ պայմաններ առաջ քաշել: