ՅՈՒԿՕՍ ընկերության հայցի հիման վրա կայացրած դատական վճռով Ռուսաստանի պետական ակտիվների վրա դրված կալանքը անդրադարձել է նաեւ պետական լրատվամիջոցներին։ ՏԱՍՍ-ի ակտիվների վրա կալանքի կարգադրություն ստանալու մասին Gazeta.ru-ին հայտնել են ՏԱՍՍ գործակալությունից։

Քանի որ պետական լրատվական գործակալությունների ունեցվածքը պատկանում է Ռուսաստանին, գործող պայմանները վերաբերում են նաեւ նրանց։

«Այդ հարցով մենք աշխատում ենք պետության ընդհանուր քաղաքականության շրջանակներում։ Դատական կարգադրությունները ստացել են ՏԱՍՍ-ի Բելգիայի եւ Ֆրանսիայի թղթակցային գրասենյակները»,- ասել է ՏԱՍՍ-ի ներկայացուցիչը։