Հեղուկ գազի ակցիզը բոլորովին էլ խորհրդանշական չէ, ինչպես պնդում է կառավարությունը։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝  «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկմանը։

«Դուք ասում եք՝ խորհրդանշական գումար է։ Ո՞ւմ համար է խորհրդանշական։ Դուք հարցրե՞լ եք վարորդներին։ Ստացվում է՝ օրինագծի նպատակը մարդկանց գրպանին հարվածելն է, ընդ որում, նրանց, ովքեր տաքսի վարելով ինչ-որ կերպ տուն են պահում»,- ասել է Մինասյանը։

Նշենք, որ առաջարվում է գազի համար ակցիզ սահմանել 8330 դրամ հազար խմ-ի համար, մինչդեռ մինչ այժմ որեւէ ակցիզ հեղուկ գազի համար չկար։