Արագ սննդի ռեստորանների «ՄաքԴոնալդս» ցանցը հագուստի ամառային հավաքածու է ներկայացրել: Ընդհանուր առմամբ, ցանցի ֆիրմային բուրգերի՝ «ԲիգՄաք»-ի պատկերով 7 իր է ներկայացվել:

Հավաքածուի յուրաքանչյուր իրի արժեքը տատանվում է 40-80 դոլարի սահմաններում: Դրանք առաքվում են ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա եւ Եվրոպայի երկրներ: Վաճառքից ստացված ամբողջ գումարը փոխանցվելու է «Ռոնալդ ՄաքԴոնալդի տուն» բարեգործական հիմնադրամին:

Ըստ Lenta.ru-ի, «ՄաքԴոնալդս»-ի ցանցը 118 երկրներում ավելի քան 35 հազար հաստատություն է ներառում: