Տպավորություն է, թե 9 մլդր դրամի համար իշխանությունը ցանկանում է դատարկել Հայաստանը։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ՝  «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկմանը։ Կառավարության գնահատմամբ, օրինագիծը գանձարան 9 մլրդ դրամ կավելացնի։

«Կառավարությունը հայտարարում է, թե օրինագծի նպատակը Հայաստանի ակցիզային հարկերը ԵՏՄ-ին մոտեցնելն է։ Եթե այդպես է, հետեւեք նաեւ մյուս կանոններին, ինդեքսավորեք բնակչության եկամուտները, աշխատավարձերը եւ թոշակները։ Այդպիսի օրինագիծ էլ բերեք, բոլորս միասին ընդունենք։ Իսկ 9 մլրդ դրամի համար ցանկանում եք սպառնալիքի տակ դնել բնակչության մեծ մասի կեցությունը։ Ուզո՞ւմ եք երկիրը դատարկեք»,- ասել է պատգամավորը։