Հայաստանի խորհրդարանն ակցիզային հարկի բարձրացման մասին օրինագծին կվերադառնա աշնանը: Այս մասին հունիսի 18-ին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով, հաշվի առնելով քաղաքական բոլոր ուժերի պատգամավորների անհամաձայնությունը, կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի առաջին ընթերցումից հետո օրինագծի քննարկումը հետաձգվի մինչեւ աշուն:

«Դա կառավարությանը հնարավորություն չընձեռի նոր հիմնավորումներ կազմել եւ նոր տվյալներ ներկայացնել, իսկ պատգամավորներին՝ առավելագույնս մանրամասն վերլուծությամբ հանդես գալ»,- հայտարարեց խոսնակը:

Նշենք, որ առաջարկվում է ակցիզ մտցնել լցակայանների հեղուկ գազի համար, ինչպես նաեւ բարձրացնել բենզինի, ծխախոտի եւ օղու ակցիզը: