Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջարկում է սահմանափակել քաղաքական կուսակցություններին մատուցվող նվերները: «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանում ներկայացվեց հունիսի 18-ին:
ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների պատգամավորների առաջարկած փոփոխությունների համաձայն, մասնավոր անձը կարող է կուսակցությանը 200 մլն դրամից (418 հազար դոլար - խմբ.) ոչ ավելի արժողությամբ անշարժ գույք նվիրել: Ընդ որում, կուսակցությունը ստացած նվերը 5 տարվա ընթացքում չի կարող վաճառել:
Օրինագծի շուրջ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետա-իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:





























