Նյու Ջերսիի բնակիչ 21-ամյա Սամուել Ռահամին Թոփազը կալանավորվել է «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցելու համար, հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
Նա մեղադրվում է ահաբեկիչներին նյութական աջակցություն ցուցաբերելու եւ գրոհայիններ ուղարկելու կազմակերպմանն առնչություն ունենալու մեջ: Քննությունը համարում է, որ Թոփազը Նյու Ջերսիում գործարքի մեջ է մտել ԻՊ-ի երեք այլ կողմնակիցների հետ, որոնց անունները չեն նշվում:
Կասկածյալներից մեկը հաջողությամբ լքել է ԱՄՆ տարածքը եւ ենթադրաբար միացել ԻՊ-ի գրոհայիններին, երկրորդը կալանավորվել է, իսկ երրորդի մասին ոչինչ չի հաղորդվում:
ԱՄՆ արդարադատության նախարարությունում նշում են, որ Թոփազը արտասահմանյան անձնագիր է ձեռք բերել եւ իր ծանոթների հետ ակտիվորեն քննարկել է ավիատոմսերի համար գումար հավաքելու խնդիրը: Տեղեկանալով իր հանցակիցներից մեկի կալանքի մասին, նա մտադիր էր որքան հնարավոր է շուտ լքել երկիրը, սակայն նրան ձերբակալել են ՀԴԲ աշխատակիցները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























