Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Վարդենիսի Կոմիտասի փողոցի թիվ 10 հասցեից բերման է ենթարկվել 39-ամյա Կորյուն Ղ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 17-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):



























