Հայաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ ակցիզային դրույք ընդունելու հարցով քվեարկությունը հետաձգվել է։ 20 րոպե ընդմիջման առաջարկով հանդես եկավ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
Նրա խոսքով՝ օրինագիծը անխուսափելիորեն կհանգեցնի ապրանքների թանկացմանը։ Ընդ որում, ոչ միայն այն ապրանքների, որոնց վրա հարկը տարածվում է, այլ նաեւ շղթայական ռեակցիայով կբերի շատ այլ ապրանքների թանկացմանը։ «Իսկ երկրում մեկը մյուսի հետեւից թանկացման դեմ բողոքի ակցիաներ են բռնկվում։ Վառ օրինակը էլեկտրաէներգիան է։ Ուստի առաջարկում եմ ընդմիջում վերցնել լրացուցիչ քննարկման համար»,- ասաց պատգամավորը։
Նշենք, որ «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը առաջարկում է բարձրացնել օղու, ծխախոտի, բենզինի եւ դիզվառելիքի դրույքները եւ ակցիզային հարկ սահմանել սեղմված գազի համար։





























