Իհարկե Բաքուն ու Ստեփանակերտը ինչ-որ մի փուլում պետք է սկսեն երկխոսությունը։ Այս մասին Երեւանում հունիսի 19-ին՝  ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 89-րդ սեմինարի ժամանակ, հայտարարեց Լոնդոնում գործող «հաշտեցման ռեսուրսներ» ՀԿ-ի կովկասյան ծրագրի աշխատակից Լոուրենս Բրոյերսը՝ անդրադառնալով ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանի այն հարցին, թե հնարավոր է արդյոք բանակցային գործընթացում հաջողության հասնել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության։ Իհարկե, Բրոյերսը հիշեցրեց, որ Ղարաբաղի հայերը մասնակցում էին բանակցություններին 1990-ական թթ. եւ հիմա որոշակի փոփոխությունների կարիք կա։

Ռոբերտ Բոշի ակադեմիայի անդամ, Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով Chatham House կազմակերպության ներկայացուցիչ, 2014թ. մայիսից Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ավագ գիտաշխատող Զաուր Շարիեւի խոսքով՝ 1994թ. զինադադարի համաձայնագրի տակ ստորագրել է նաեւ Լեռնային Ղարաբաղը, այսինքն՝ այդ փաստաթղթի մաս է կազմել։