Ադրբեջանի վրա ազդելու շատ քիչ լծակներ  կան։ Այս մասին Երեւանում հունիսի 19-ին՝  ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 89-րդ սեմինարի ժամանակ, հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի ծմբի նախկին համանախագահ Ժակ ֆորը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին այն մասին, թե ԵԱՀԿ ՄԽ-մն ինչ մեխանիզմներ ունի Ադրբեջանին պատժելու համար, երբ վերջինս պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը։

Ֆորի խոսքով՝ Ադրբեջանի վրա ազդելու ֆինանսական լծակներ չկան, ինչպես նաեւ չկան լծակներ այդ պետությանը միջազգային կազմակերպությունների անդամակցությունից զրկելու համար։ «Ուստի անհրաժեշտ է հետեւել համոզելու մեթոդին»,- նշեց Ժակ Ֆորը։