Չարլսթոնի աֆրիկյան եպիսկոպոսական եկեղեցու հավատացյալների գնդակահարության մեջ կասկածվող Դիլան Ռուֆը հանցագործությունը պլանավորել է կես տարի։ Այս մասին հայտնել է նրա ընկերներից մեկը, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները։
Դալթոն Թեյլերի խոսքով՝ Ռուֆը ռասայական զտման կողմնակից էր եւ ասում էր, որ ուզում է քաղաքացիական պատերազմ սկսել եւ հետո ինքնասպան լինել։
Ռուֆի մեկ այլ ընկեր հայտնել է, որ նա անցյալ շաբաթ սպառնացել է քոլեջում հրաձգություն սկսել, սակայն ոչ ոք նրան լուրջ չի ընդունել։
Կասկածյալը 2 անգամ Կոլումբիայում ձերբակալվել էր ոստիկանության կողմից։ Նրան կասկածում էին թմրանյութ օգտագործելու մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել էր 21-ամյա Դիլան Ռուֆին, որին կասկածում են Չարլսթոնի եկեղեցում հրաձգությունը կազմակերպելու մեջ։ Հրաձգությունը տեղի էր ունեցել հունիսի 17-ի երեկոյան, Չարլսթոնի սեւամորթ բնակչության շրջանում մեծ հարգանք վայելող եկեղեցում: Հանցագործության զոհ է դարձել 9 մարդ՝ 6 կին եւ 3 տղամարդ, այդ թվում՝ եկեղեցու հոգեւորականը եւ Հարավային Կարոլինայի օրենսդիր ժողովի սենատոր Քլեմենտ Փինքնին:





























