Ռուսաստանն ու Հունաստանը «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության հարցում համագործակցելու հուշագիր են ստորագրել։ Արարողությունն ընթացել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում, գրում է ՏԱՍՍ-ը։

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ նրա հույն գործընկեր Պանայոտիս Լաֆազանիսը։

Հունիսի 18-ին Նովակը հայտարարել էր, որ «Թուրքական հոսքի» ծովային առաջին գծի շինարարությունը պլանավորվում է սկսել հունիսի վերջին-հուլիսի սկզբին։