ԱՄՆ Նյու Յորքի նահանգում ավելի քան 270 ուղեւոր տեղափոխող զբոսանավը բախվել է գետի ջրարգելակին (շլյուզ)։ Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ կա 17 վիրավոր, գրում է ՏԱՍՍ-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Սուրբ Լավրենտիոս գետի վրա՝ Կանադայի սահմանից ոչ հեռու։ Նախնական վարկածքով՝ ուղեւորները եւ նավի անզնակազմի անդամները Ֆրանսիայի քաղաքացիներ են։
Տուժածները հոսպիտալացվել են։



























