Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 32 անդամից 30-ը կողմ է քվեարկել պրոֆեսոր Արամ Սիմոնյանի՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվելուն: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողներին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ հավելելով, որ  հոգեբարձուների խորհրդի երկու անդամները՝  ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, չեն մասնակցելքվեարկությանը՝ երկրում չլինելու պատճառով:

«Արդեն 9 տարի է` համալսարանի ռեկտոր եմ, ընտրության արդյունքները անսպասելի են լինում միշտ: Շնորհակալ եմ հոգաբարձուների խորհուրդին, որ այս պաշտոնը նորից վստահեց ինձ: Ես ու իմ թիմը անցած տարիներին վատ չենք աշխատել»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` հունիսի 19–ին, ԵՊՀ-ում կայացել է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցելու համար դիմել էր միայն գործող ռեկտոր Արամ Սիմոնյանը: Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի պաշտոնում ընտրել է պրոֆեսոր Արամ Սիմոնյանին: