ԵՊՀ ռեկտորի պաշտոնում վերընտրված Արամ Սիմոնյանը չի կարող մեկնաբանել, թե ինչու այդ պաշտոնի համար բացի  իրենից այլ առաջադրված թեկնածուներ չկային: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագողների հետ հանդիպմանն ասաց Արամ Սիմոնյանը՝ հավելելով, որ առաջադրվել ցանկացող թեկնածուների գործերն ընդունող հանձնաժողովն ամեն օր աշխատել է ԵՊՀ-ում և որևիցե խոչընդոտ չի եղել:

«Ազատ մրցույթ էր, թող առաջադրվեին: Չեմ կասկածում, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնն զբաղեցնելու արժանի մարդիկ շատ կան: Չեմ կարող ասել, թե ինչու ոչ ոք չնախընտրեց առաջադրվել»,-ասաց Սիմոնյանը:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 19-ին, Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի պաշտոնում վերընտրել է պրոֆեսոր Արամ Սիմոնյանին: