Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել ՌԴ առաջիկա նախագահական ընտրություններում: «Ոչ, բացառվում է»,-պատասխանել է նա լրագրողներին իր հնարավոր առաջադրման մասին հարցին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հունիսի 18-ին Կուդրինը հանդես է եկել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկությամբ, որի նպատակը բարեփոխումների արագացումն է: նա իր առաջարկությունը բացատրել է նրանով, որ 2016-ին նախատեսված պետդումայի ընտրությունները կարող են փոփոխվել եւ պետք է մտածել նաեւ մոտեցող նախագահական քարոզարշավի մասին:
«Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Միխայիլ Եմելյանովը կասկած է հայտնել, որ Կուդրինը նախագահական հավակնություններ ունի:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում առաջիկա նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականին:




























