Ադրբեջանի կառավարությունը պարտվել է լրագրողի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) գործը:

Ըստ contact.az-ի, ՄԻԵԴ-ը հունիսի 18-ին «Մեհտիեւն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշում է կայացրել: Դատարանը Հակիմելդոստ Մեհտիեւի հանդեպ վատ վերաբերմունքը, լրագրողական գործունեություն իրականացնելու համար Նախիջեւանի Ազգային անվտանգության նախարարության կողմից ազատազրկումը նրա իրավունքների խախտում է ճանաչել:

Մեհտիեւի նկատմամբ հետապնդումների պատճառ էին դարձել 2007 թվականին քաղաքացիների իրավունքների խախտումների մասին նրա հրապարակումները, ինչից հետո նրան կանչել էին ԱԱՆ տեղի բաժանմունք, մահակներով ծեծի ենթարկել՝ պահանջելով դադարեցնել լրագրողական գործունեությունը: Այնուհետեւ նրան դատարան էին տարել եւ 15 օրով բանտարկել՝ ոստիկանությանը դիմադրելու համար: Ի հավելումն, նրան նաեւ հաց եւ ջուր չէին տվել, իսկ 4 օր անց առանց որեւէ բացատրության ազատ արձակել:

Իշխանություններն այդպես էլ չեն ճանաչել Մեհտիեւի ձերբակալության փաստը: ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է Մեհտիեւին 10 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել ու եւս 4 հազար եվրո՝ դատական եւ այլ ծախսերի համար: