Ֆրանսիայի Ազգային ժողովի դահլիճներից մեկում այսօր՝ հունիսի 19-ին, Հայոց ցեղասպանության թեմայով կլոր սեղան կկազմակերպվի, որի անվանումն է «Արդարություն եւ փոխհատուցում հայ ժողովրդի համար»: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Միջոցառմանը, որը կազմակերպել է Ֆրանսիայում Հայ դատի հանձնախումբը, ներկա կլինեն բարձրաստիճան քաղաքական գործիչներ, «Կալեկտիվ-2015»-ի անդամներ: Քննարկումը կսկսվի տեղի ժամանակով 15.00-ին եւ կավարտվի 19.00-ին:
Միջոցառմանը կմասնակցի Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Ֆրանսիայի ԱԺ-ում սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Բրունո Լը Ռուն, այլ առաջնորդներ ու գործիչներ:


























